Վրաստանի ռազմաբժշկության վարչության պատվիրակությունը ՝ ԵՊԲՀ-ում

17-09-2019 17:36:37   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
ԵՊԲՀ-ն կարևորելով միջազգայնացման իր ծրագրերը՝ շարունակում է տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորություններ ստեղծել, ինչը թույլ կտա ավելի զարգացնել թե՛ ընդհանուր բժշկությունը, թե ռազմաբժշկական կրթությունը:
 
Այսօր Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պատվիրակությունը
այցելել էր բժշկական համալսարան՝ ծանոթանալու ռազմաբժշկության ֆակուլտետի գործունեությանը, կրթական ծրագրերին և հնարավորություններին:
 
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանի գլխավորությամբ պատվիրակության անդամները շրջեցին համալսարանով, եղան Սիմուլիացիոն կենտրոնում, ինչպես նաև այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: 
 
Վարդան Ծատուրյանը մեզ հետ զրույցում, կարևորելով պատվիրակության այցը, հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:
 
«Պատվիրակության այցը հնարավորություն կտա առաջիկայում համագործակցության հստակ եզրագծեր սահմանել, ինչպես եղավ Ղազախստանի հանրապետության հետ. ներկայումս նրանց կուրսանտները կանգնած են մեր կուրսանտների կողքին, նրանց շարքերում»,-հավելեց նա:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 382 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար