Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակը ազատվել է զբաղեցրած պաշտոնից. Factor.am


Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակը ազատվել է զբաղեցրած պաշտոնից. Factor.am

  • 18-09-2019 15:27:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազգային անվտանգության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակը՝ Վահագն Բոյաջյանը, ազատվել է զբաղեցրած պաշտոնցի։
 
Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Բոյաջյանը։ Հիշեցնենք, որ Բոյաջյանն աշխատանքի էր ընդունվել վերջերս՝ սեպտեմբերի 10–ին։ ՀՀ ԱԱԾ ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրաարակվել այն մասին, որ Սամսոն Գալստյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակի պաշտոնից և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Վահագն Բոյաջյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին էլ հրաժարական էր տվել Արթուր Վանեցյանը։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը