Քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության տարիների արած աշխատանքը. «Սանիթեք»


Քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության տարիների արած աշխատանքը. «Սանիթեք»

  • 18-09-2019 15:33:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Սանիթեք» ընկերության տնօրինությունն այսօր քաղաքապետարանի դիմաց իր աշխատակիցների բողոքի ակցիայի առնչությամբ  հայտարարություն է տարածել:
 
«Սիրելի աշխատակիցներ, 
 
Հարգելի գործընկերներ,
 
«Սանիթեք» ընեկերության անձնակազմը խիստ մտահոգ է, թե ինչպես են մեր աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել և ապահովել մեր քաղաքի բարեկեցիկ առօրյան, ժամացույցի ճշգրտությամբ ստացել իրենց աշխատավարձները, այսօր մեզ հետ միասին հայտնվել նման անելանելի վիճակում: Շատ մտահոգիչ է նաև այն, թե ինչպես է քաղաքապետարանը  շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանն ու ընկերության այս տարիների արած աշխատանքը: 
 
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ oգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից «Սանիթեք» ընեկերությանը պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ`  12 վարչական շրջանների սպասրկման համար: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմից  մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրա և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ` վճարվել է 12 վարչական շրջաններից միայն 5-ի համար: (Նամակին կից ներկայացնում ենք բոլոր փոխանցումները հավաստող փաստաթղթերը) Օգոստոս ամսվա առաջին կեսին փոխանցված գումարը ընկերությունը ծախսել է իր ամենօրյա աշխատանքների կազմակերպան համար` վառելիքի, սանմաքրման պարագաներ ձեռք բերելու, ֆինանսական այլ պարտավորությունների կատարելու և այլ ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով:
 
Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, առ այսօր քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին` վարչական շրջանների կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը: Նշենք նաև, որ «Սանիթեք» ընկերության օգոստոս ամսվա աշխատավարձային ֆոնդը շուրջ 132 միլիոն ՀՀ դրամ է, որի վճարման հնարավորությունն ընկերությունը չունի, քանի որ չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը: Ողջ օգոստոս ամսվա համար, փաստացի, փոխանցվել է ամբողջ գումարի 32.5%-ը: 
 
Այս ամենի հետ մեկտեղ մենք ամեն օր արձանագրում ենք քաղաքապետարանի շարունակական ցուցադրական գործողությունները և ստերը, որոնք ղեկավարվում են տաղանդավոր դերասանների կողմից. ճշմարտությունն այս ողջ ընթացքում երբեք չի հարգվել և գնահատվել քաղաքապետարանի կողմից: Անձնական շահերի և սեփական օրակարգի համար «Սանիթեքին» ստելն ու վատաբանելը մի բան է,  իսկ սեփական ժողովրդին ստելը` մեկ այլ:
 
Կոչ ենք անում հասարակությանը պարզելու, թե ինչու են շարունակաբար առգրավվում «Սանիթեք» ընկերության գումարները և  որպես օրինակ հարցնել, թե ինչո՞ւ են գնում 52 աղբատար մեքենաներ, երբ 30 աղաբատարներն ավելի քան բավարար են քաղաքի մաքրման համար, ոտեղից են գնվում աղբադույլերն ու ինչ որակի են դրանք: Սա է արդյո՞ք հանրային միջոցների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը:
 
«Սանիթեք» ընկերությունը միշտ գործել և շարունակում է գրոծել օրենքի տառին համապատասխան»: 
 
 
Հարգանքով՝
«Սանիթեք» ընկերության տնօրինություն
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն