Հայաստանում կգործի սառնարանային և կլիմայական ոլորտի մասնագետների սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոն


Հայաստանում կգործի սառնարանային և կլիմայական ոլորտի մասնագետների սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոն

  • 18-09-2019 16:14:52   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նիստի մասնակիցներն այսօր «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում  մասնակցել են շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնի բացմանը։ 
 
Կենտրոնում  կվերապատրաստվեն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների սառնարանային և կլիմայական ոլորտներում աշխատող մասնագետներ, որոնց կփոխանցվեն  օզոնային այլընտրանքային տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման հմտությունների վերաբերյալ գիտելիքներ։ 
 
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Ռուսաստանի կառավարության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպոթյան ներգրավմամբ։  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play