Աննա Հակոբյանը Յարոսլավլում կմասնակցի Անկախության 28-ամյակին և Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը


Աննա Հակոբյանը Յարոսլավլում կմասնակցի Անկախության 28-ամյակին և Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

  • 18-09-2019 16:18:44   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 19-ին Յարոսլավլի Ֆեոդոր Վոլկովոյի անվան ռուսական պետական ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի Հայաստանի անկախության 28-ամյակին և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
 
Նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանը կմասնակցի նաև Յարոսլավլի նահանգում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանի անունից տրվող հանդիսավոր ընդունելությանը: Միջոցառման ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հյուրերին կներկայացնի հիմնադրամի գործունեությունը, նախագծերն ու կատարված աշխատանքները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն