«Երազելը շատ լավ է». Դավիթ Տոնոյանի պատասխանը՝ Զաքիր Հասանովին. 168.am


«Երազելը շատ լավ է». Դավիթ Տոնոյանի պատասխանը՝ Զաքիր Հասանովին. 168.am

  • 18-09-2019 16:47:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am «Ես կարծում եմ՝ երազելը շատ լավ է»,- անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
 
«Իմ հայտարարություններից հետո այլևս հայտարարելու բան չունեմ՝ կապված մեր զինված ուժերի կիրառման և մեր մտադրությունների հետ»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
 
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ Հասանովի այս ագրեսիվ հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանի: «Երևի՝ ոգևորվել է»,- պարզաբանեց Դավիթ Տոնոյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը