ԱԱԾ-ն մանրմասներ է ներկայացրել Կոշ ՔԿՀ պետի ձերբակալության մասին


ԱԱԾ-ն մանրմասներ է ներկայացրել Կոշ ՔԿՀ պետի ձերբակալության մասին

  • 18-09-2019 17:13:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք:
 
Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը ու ևս 2 անձ:
 
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությանը մասնակից այլ անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
 
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play