Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի կորուստներն ամենացածր մակարդակի վրա են. Նիկոլ Փաշինյան


Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի կորուստներն ամենացածր մակարդակի վրա են. Նիկոլ Փաշինյան

  • 18-09-2019 17:16:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում 2019-ի առաջին կիսամյակի տվյալներով գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են՝ ներկրված գազի նկատմամբ ընդամենը 4.9% կամ 58.4 մլն խմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառմամբ՝ ավելացնելով, որ նախորդ տարվա համեմատ կորուստներն ու ծախսերը նվազել են գրեթե 1 տոկոսային կետով:
 
«Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում կորուստների երբևէ նկատված ամենացածր մակարդակը՝ 7.2%: Ընդ որում՝ 2018-ին կորուստները կազմել են 8.2%, 2017-ին՝ 9.1%, 2016-ին՝ 10.7%: Հատկանշական է նաև, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին էլեկտրաէներգիայի սպառումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6.3%-ով՝ կազմելով 2988.2 մլն կՎտ/ժ»,-գրում է Փաշինյանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play