Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն


Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

  • 18-09-2019 17:27:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված հարցերին:
 
 Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են,որ  երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ զորավարժությունների պատշաճ մակարդակով կազմակերպման եւ դրա հետ կապված բոլոր հարցերի լուծման ուղղությամբ:
 
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play