Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական


Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

  • 18-09-2019 17:59:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

e-gov.am Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: 
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
 
Սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն