ՀՀ ՏՄՊՊՀ.համատեղ աշխատանքի միջոցով մենք վստահաբար կհասնենք դրական արդյունքների


ՀՀ ՏՄՊՊՀ.համատեղ աշխատանքի միջոցով մենք վստահաբար կհասնենք դրական արդյունքների

  • 18-09-2019 18:28:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Գեղամ Գևորգյանը հանդիպել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ
 
BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում  սեպտեմբերի 17-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի  և Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի  գլխավորած պատվիրակությունների միջև:  
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության,  փորձի փոխանակման,  ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարթակի ստեղծման հարցում համագործակցության շուրջ: 
 
Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարն  առաջարկել է  ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ Համագործակցության հուշագիր կնքել, որի շրջանակում երկու երկրների գերատեսչությունները համատեղ վարույթներ կիրականացնեն, ինչպես նաև  ՀՀ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները հնարավորություն կունենան  վերապատրաստման դասընթացներ անցնել  իրենց ուսուցման կենտրոնում: 
 
Այս համատեքստում Իգոր Արտեմևը ընդգծել է նաև իրենց պատրաստակամությունը վարույթներ հարուցելու և պաշտպանելու հայկական ընկերությունների շահերը՝  ՌԴ տարածքում տնտեսական մրցակցության ոլորտում  խախտումներ տեղի ունենալու դեպքերում: 
«Համատեղ ջանքերով և միասնական աշխատանքի միջոցով մենք  վստահաբար կհասնենք դրական արդյունքների»,- հավելել է Գեղամ Գևորգյանը: 
 
Պատվիրակության ղեկավարները մտքեր են փոխանակել նաև պետական գնումների, դեղերի շրջանառության ոլորտում տնտեսական մրցակցության երկկողմանի պաշտպանությունն ապահովելու նպատակով համագործակցության հնարավորությունների շուրջ: 
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս: 
 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության 
պետական հանձնաժողով 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն