Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը


Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

  • 18-09-2019 18:31:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրաﬕ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը:
 
Նիստի ընթացքում Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է 2019 թվականի առաջին կիսամյակում իրականացրած, ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ 
 
Զարուհի Մուրադյանը Հիմնադրամի առավել կարևոր նախաձեռնություններից, մասնավորապես, նշել է առկա կոլեկցիոն և ցուցադրական այգիների պահպանումն ու տեղածին սորտերով լրացումը, Վայոց ձորի մարզում խաղողի գինեմետ սորտերի այգետարածքների ընդլայնումը խթանելու նպատակով խաղողագործական ներուժ ունեցող, սակայն չօգտագործվող հողատարածքների վերհանումը, գինու որակի բարելավման նպատակով մասնագիտական խորհրդատվության և աջակցության ցուցաբերումը գինի արտադրող ընկերություններին, նաև այլ ծրագրեր:
 
Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում գինեգործներին` ներկայացնելու իրենց արտադրանքը միջազգային մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում, այդ թվում` Prodexpo 2019, Prowein 2019, «SCO International Investment and Trade Expo», «La Grande Degustation De Montreal 2019», «China International Import Expo 2019», «EnoExpo 2019, Krakow», «Prowein Dusseldorf 2020» և այլն:  
 
Հիմնադրամի իրականացրած նախաձեռնություններից է Երևանում հայկական գինիների շնորհանդես-համտեսը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների համար: Ներկայումս ընթացքի մեջ է թեմատիկ ուսուցողական տեսահոլովակների նկարահանումը:
 
Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը։   
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն