Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել


Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել

  • 19-09-2019 10:13:48   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել: Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքային խումբը հերթական այցն է կատարել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: 
 
Էդգար Գևորգյան- ՊԵԿ գլխավոր քարտուղար 
 
Ամբողջությամբ ավարտվել են նաև ուղղաձիգ հատակագծման աշխատանքները, ներտարածքային կոմունիկացիաների տեղադրումը: Ծրագրի իրականացման համար կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին առաջին փուլով հատկացրել է 181 մլն դրամ, երկրորդ փուլով՝ 966 միլիոն դրամ:
 
Էդգար Գևորգյան- ՊԵԿ գլխավոր քարտուղար 
 
Շինհրապարակում շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են: Երեկոյան ժամերին տարածքն ապահովված  է նաև արտաքին լուսավորությամբ, ուստի շինարարներն աշխատում են մինչև ուշ գիշեր:  Եթե ընթացքում անհրաժեշտությունն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով: Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը:
 
 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն