Ապօրինի որսի դեմ պայքարը շարունակվում է


Ապօրինի որսի դեմ պայքարը շարունակվում է

  • 19-09-2019 10:22:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ս.թ. սեպտեմբերի 17-ին հերթական շրջայցի ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոյակերտ համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի որսի դեպք։ Քաղաքացիներ Ա.Մ.-ն և Մ.Հ.-ն չթույլատրված վայրում և չթույլատրված ժամանակ որսացել են 4 հատ  լոր։
 
Վերջիններիս մոտից հայտնաբերված որսորդական 2 հրացանը և 4 հատ լորն առգրավված են։ Տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Ապօրինի որսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play