ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցը


ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցը

  • 19-09-2019 10:54:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 22-ին՝ Երևանի պետական համալսարանի 100-ամյակի շրջանակում սույն թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 12:00-ն, նախատեսվում է կազմակերպել հեծանվարշավ: Հեծանվարշավը մեկնարկելու է Աբովյան 52 հասցեից (ԵՊՀ 6-րդ մասնաշենք), որտեղից ավելի քան 100 հեծանվորդ շարժվելու է հետևյալ երթուղով՝ Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան փողոց-Բեյրութի փողոց-Գրիգոր Լուսավորիչ փողոց-Ագաթանգեղոս փողոց-Խանջյան փողոց-Սայաթ-Նովա փողոց-Ալեք Մանուկյան փողոց: Հեծանվարշավն ավարտվելու է Ալեք Մանուկյան փողոցում՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց:
 
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ից՝
 
• ԵՊՀ դասախոսների և ուսանողների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես,
 
• ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդես և անհատական հավաքածուի ցուցադրություն,
 
• ԵՊՀ հրատարակած գրքերի և ԵՊՀ գրադարանում պահվող հնատիպ գրքերի ցուցադրություն ԵՊՀ գրադարանի ճեմասրահում,
 
• 14։30-15։00-ն ԵՊՀ բակում ֆլեշմոբ ուսանողների կողմից՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին։ Սեպտեմբերի 26-ին՝
 
• ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ, որի ժամանակ ընդունվելու է ակադեմիական ազատության մասին հռչակագիր, ինչպես նաև տեղի է ունենալու պարգևատրման արարողություն,
 
• հյուրերի կողմից եղևնու տնկում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիշողության պուրակում,
 
• 18:00-19:30-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից բեմադրված Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի ցուցադրություն: Սեպտեմբերի 27-ին՝
 
• ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողով,
 
• 16:00-ին՝ համալսարանականների և հյուրերի հանդիսավոր քայլերթ դեպի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն,
 
• 17:00-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր նիստ և հոբելյանական համերգ:
 
Սեպտեմբերի 28-ին՝
 
• 20:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում առաջին կուրսեցիների երդման արարողություն և ուսանողական մեծ համերգ-դիսկոտեկ, որի ընթացքում ելույթ են ունենալու հայտնի երգիչներ Գոռ Սուջյանը և Արամ MP3-ը, ինչպես նաև DJ Շանթը,
 
• համերգի ավարտին՝ տոնական մեծ հրավառություն:
 
Երևանի պետական համալսարանի ռեկտորատ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն