Ուղիղ. Մեկնարկել է կառավարության հերթական նիստը


Ուղիղ. Մեկնարկել է կառավարության հերթական նիստը

  • 19-09-2019 11:04:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 32 հարց է, որից երկուսը ամբողջությամբ գաղտնի, մեկ հարցը՝ մասամբ, մեկ հարց էլ հանվել է օրակարգից:
 
Կառավարությունն այսօր կքննարկի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագծերը: Կներկայացվի «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը:
 
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյանը կներկայացնի նախագիծ, որի 2, 3, 4, կետերը կլինեն գաղտնի: Նախագծով նախատեսվում է կատարել պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորում, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերում, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականի 9 ամսում հատկացնել 291,687.4 հազ. դրամ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն