Հեղափոխության գործի մեջ մուտք են գործել մակաբույծներ, ովքեր և խժռելու են ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ
19-09-2019 11:13:43 | Հայաստան | Քաղաքական
Հեղափոխության առաջնորդը հայտարարել էր, որ երկրում ստեղծելու է օրենքների իշխանություն:Սակայն մոռացել էր ավելացնել, թե ո՛ր օրենքների կամ ավելի ճիշտ՝ ո՛ւմ կողմից ստեղծված օրենքների ;
Հեղափոխական կառավարության ուժային կառույցների ղեկավարներ նշանակվեցին անձինք, ովքեր չէին կարող ծառայել երկու տիրոջ: Սատանան միշտ հալածվում է Աստծո կողմից, սակայն այն միշտ կա, քանի դեռ կա Աստված, և միշտ լինելու է, քանի դեռ կա երկվությունը մարդու մեջ: Կլինեն մարդիկ, որ կծառայեն երկուսին էլ: Սակայն «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և՝ մամոնային»: Մատթ․ 6։24
Հեղափոխության առաջնորդը մասնակցում էր երկրի գյխավոր օլիգարխներից մեկի դստեր հարսանիքին, որտեղ հնչեց հեղափոխության սանիդեքը՝ «Ես մենակ չեմ, մենակ չեմ », ապա դրան հաջորդեց «Հու-հա » գմփ-գմփը: Սա հեղափոխության արժեքի արժեզրկման , հեգնանքի, ավելի ստույգ՝ երեսպաշտության դասական օրինակ է: Այն ունի այնքան նշանակություն կամ գուցե պակաս, եթե ասեմ, թե կարդացեք 2017 թվականին հրատարակված իմ ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ գրքի 82-րդ էջը, որտեղ գրված է. «Հասարակությունն առաջնորդի պահանջարկ ունի, ու Նիկոլն է հավակնելու այդ կոչմանը»:Այնուհետև նշվում է նաև Սասուն Միաքայելյանի, Դավիթ Սանասարյանի,և Լևոն Բարսեղյանի անունները::Վերջերս հաճախ եմ նշում, որ հեղափոխության գործի մեջ մուտք են գործել մինչ այդ անհայտ, ոչնչով աչքի չընկած անհատներ, ովքեր դառնալու են հեղափոխության մակաբույծներ և խժռելու են ՀԵՂԱՓՈԽՈԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ։