Ռուստամ Բադասյանը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել. «Ժողովուրդ»

19-09-2019 13:21:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armlur.am  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել: Սակայն նկատեք, որ նախարարությունը գաղտնի է պահում, թե վարույթները կոնկրետ ում դեմ են հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ նախարարի կողմից հարուցված վարույթներից երկու դատավորի գործը հասել է Բարձրագույն դատական խորհուրդ: Մեր տեղեկություններով` ԲԴԽ է ուղարկվել Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին եւ Կոտայքի մարզի ընդհանուր իարվասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Խաչիկյանը չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքները:
 


«Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Փոխանակ խրախուսելու, ասելու` գիտես 65 տարեկան ես դառնում, շնորհակալություն
ենք հայտնում քո ներդրման համար.. ես ոչ մեկի օրոք աղաղակող որեւէ բան չեմ ունեցել: Էլ ես չեմ դիմանում, էլ չի հերիքում գաղափարս»»:
 
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 414 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար