Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային


Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային

  • 19-09-2019 16:19:16   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

 
 
2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային:  
 
220 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 60 000 տպաքանակով:  Նամականիշի դիզայնի հեղինակն է դիզայներ Գևորգ Պողոսյանը: 
 
Նամականիշի վրա պատկերված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վեհարանը: Փոստային նամականիշի խորապատկերին ներկայացված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, իսկ նամականիշի աջ և ձախ հատվածներում տեղադրված են Հայրապետական նշանակները: 
 
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը):
 
Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ:
 
 
Վեհարանն (1910-1914թթ.) Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրն է: Այդտեղ են գտնվում գահասրահն ու խորհրդարանը, կաթողիկոսական աշխատասենյակն ու ընդունարանը, Մայր Աթոռի ձեռագրատունն ու ոսկեդարան-թանգարանը, կաթողիկոսական գրադարանն ու Հայոց Հայրապետի կացարանը: Վեհարանի նոր երկհարկանի շենքը կառուցվել է 1914 թվականին ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի նվիրատվությամբ՝ ճարտարապետ Պողոս Զոհրաբյանի նախագծով:  
 
 
Թողարկման օրը` 18 սեպտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Գևորգ Պողոսյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 60 000 հ. 
 
 
 
 
 
 
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն