Ինչո՞ւ է հեռանում փոխթաղապետը. Araratnews.am

19-09-2019 17:14:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
araratnews.am Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը օրեր առաջ հայտարարել է աշխատանքից ազատման դիմում գրելու մասին:
 


Արդեն մի քանի օր է՝ չենք կարողանում կապ հաստատել Մանուկյանի հետ՝ պատճառն իմանալու:
 
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանին Araratnews.am-ը հարցրեց՝ ո՞րն է եղել Արամ Մանուկյանի ազատման պատճառը: Գեւորգ Բաբայանը հորդորեց հարցն ուղղել Արամ Մանուկյանին: Բայց ենթադրում է՝ գուցե ցանկանում է ավելի ազատ արտահայտվել: «Արամ Մանուկյանը դեռ արձակուրդում է: Ինձ  ասել է՝ սեպտեմբերի 23-ին
վերադառնալու է եւ հոկտեմբերի 1-ին ազատման դիմում է գրելու»,- ասաց  նա:
 
Վարչական շրջանի ղեկավարի համար անակնկալ է եղել Արամ Մանուկյանի այդ որոշումը: Իսկ թե ո՛վ է նրան փոխարինելու, Գեւորգ Բաբայանն անուններ չհրապարակեց, քանի որ Արամ Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել, բայց անկեղծացավ՝  Մանուկյանին փոխարինող թեկնածուներ աչքի առաջ ունի:
 
Հարցին՝ հնարավո՞ր է Մանուկյանը մտքափոխվի, Գեւորգ Բաբայանը բացառեց, որովհետեւ նա վճռական է իր հետ խոսել ազատվելու մասին:
 
Լուրեր կան, որ Արամ Մանուկյանի որոշման պատճառը Ամուլսարի հանքի շահագործումն է եւ վերջին շրջանում հակաիշխանական գրառումները, որից հետո էլ վարչական շրջանի ղեկավարը հորդորել է նրան ազատվել: Ի պատասխան Գեւորգ Բաբայանն ասաց՝ Արամ Մանուկյանին հորդորել է «Ֆեյսբուքում» եւ դրանից դուրս էմոցիոնալ չդրսեւորվել:
 
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հավաստիացրեց՝ որեւէ կերպ չի ճնշել իր ենթակային՝ Արամ Մանուկյանին նրա կարծիքների համար:
 
Սոնա Դավթյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 556 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար