Ազգային ժողովի հանձնաժողովները նիստեր են գումարել


Ազգային ժողովի հանձնաժողովները նիստեր են գումարել

  • 19-09-2019 17:18:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ:
 
Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Նախագծի շուրջ հարցերի առաջադրումից և համապատասխան պարզաբանումներից հետո հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
 
Հաջորդիվ տեղի է ունեցել ԱԺ ապետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ:
 
Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Հանրագրերի մասին» օրենքին՝ կից փաթեթով և «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն