Կրակոցներ Վանաձորի «Շորի շուկա»-ի մուտքի մոտ. կա վիրավոր. shamshyan.com


Կրակոցներ Վանաձորի «Շորի շուկա»-ի մուտքի մոտ. կա վիրավոր. shamshyan.com

  • 19-09-2019 17:20:22   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը


shamshyan.com  Կրակոցներ են հնչել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Շորի շուկա»-ի մուտքի մոտ մի քաղաքացի կրակոցներ է արձակել 27-ամյա Գևորգ Սահակյանի ուղղությամբ, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչությնա պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Հայաստանի քննաչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են կրակոցի և արնանման հետքեր: Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ և քննչական խմբեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գրոծողություններ՝ կրակողի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը