Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում


Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում

  • 19-09-2019 18:29:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երկրում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հանրապետության մարզերում իրականացնում են վերահսկողություն «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անցկացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման նկատմամբ:
 
Նրանք զրուցել են գյուղատնտեսական կենդանիներ ունեցող տնտեսությունների ներկայացուցիչների հետ, լսել պատվերի շրջանակներում իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի մասին նրանց կարծիքներն ու մտահոգությունները, հանդիպել են համայնքը սպասարկող անասնաբույժների հետ:
 
Աշխատանքները շարունակվում են:
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play