Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի ժպ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին


Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի ժպ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին

  • 20-09-2019 09:54:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին:
 
Թե Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, թե Արման Սարգսյանի պարագայում չպետք է լինեն թերարժեքության ընկալումներ: Եթե այս ընթացքում արձանագրենք երկուստեք արդյունքների գոհացուցիչ լինելը, ապա այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը, ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց իր նկատմամբ ցուցաբերված վստահության համար:
 
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ դժվար ժամանակաշրջանում, Ձեր հոգածության համար, որը զգացել էր մեր ամբողջ համակարգը: Անելու եմ ամեն ինչ՝ արդարացնելու Ձեր հույսերը: Երբ նշանակվեցի առաջին տեղակալի պաշտոնում, ասացի, որ ինձ բացառիկ հնարավորություն է ընձեռվել մասնակցելու վաղվա լավ երկրի կերտմանը: Կարող եմ ասել, որ Ոստիկանությունում ունենք առողջ կորիզ, վստահ եմ, որ ինձ օժանդակելու են, աշխատելու ենք ավելի լավ երկիր ունենալու համար»,-ասաց Արման Սարգսյանը:
 
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ում ներկայացրել էր պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Մարտիրոսյանին: Ի դեպ, հետաքրքիր է, որ թե ԱԱԾ-ում, թե ոստիկանությունում ներկա չէին Վանեցյանը եւ Օսիպյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը