ՀՀ նախագահը ստորագրել է Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր


ՀՀ նախագահը ստորագրել է Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր

  • 20-09-2019 11:10:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
Կոմիտասի անվան ազգային քառյակի ջութակահար, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
 
Ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
 
Քառյակի երկրորդ ջութակահար Սյուզի Երիցյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
 
Քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play