Այսօր կարող եք Ձեր աշխատանքն ավարտել 1 ժամ շուտ


Այսօր կարող եք Ձեր աշխատանքն ավարտել 1 ժամ շուտ

  • 20-09-2019 12:54:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ սեպտեմբերի 21-ին նշվում է Անկախության տոնը:  Այն ոչ աշխատանքային օր է:
 
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
 
Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, այսօր՝ սեպտեմբերի 20-ին աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը