Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում


Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում

  • 20-09-2019 13:55:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում։
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
 
Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն