Արմեն Սարգսյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը

20-09-2019 13:57:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը՝ փոխնախագահ Ռիչարդ Մյուլենբեկի գլխավորությամբ:
 


Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ կորպորացիայի համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: Հյուրերը տեղեկացրել են այցի նպատակների մասին՝
նշելով, որ ներկայումս ուսումնասիրում են Հայաստանի ավիացիոն ոլորտն ու համագործակցության հնարավորությունները:
 
Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ կառավարության և կորպորացիայի միջև հեռանկարային համագործակցություն կձևավորվի:
 
Հանդիպմանն ադրադարձ է եղել նաև նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը և դրա շրջանակում, ի թիվս միջազգային տեխնոլոգիական այլ առաջատար ընկերությունների, նաև Boeing–ի հետ համագործակցության հնարավորություններին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 354 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար