Արամ Իսաբեկյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում

20-09-2019 14:45:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 


«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների
մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
 
Անկախության տոնի առթիվ, կերպարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Էդուարդի Իսաբեկյանին շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 341 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար