Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ

20-09-2019 15:48:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 


Ուղերձում ասվում է.
 
«Հարգելի պարոն Նախագահ,
 
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից ի դեմս Ձեզ՝ սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում բարեկամ հայ ժողովրդին։
 
 
Ներկայումս չին-հայկական
բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։ Երկու երկրների միջև բարձր մակարդակի սերտ շփումներ են իրականացվում, գնալով ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, առաջ է ընթանում համակողմանի համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում։ Ես մեծապես կարևորում եմ չին-հայկական հարաբերությունների զարգացումը և պատրաստակամ եմ Ձեզ հետ միասնական ջանքերով ապահովել երկկողմ հարաբերությունների փոխշահավետ և շարունակական խորացումը՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների։
 
Մաղթում եմ Ձեր երկրին բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 356 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար