Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ


Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ

  • 20-09-2019 15:48:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
Ուղերձում ասվում է.
 
«Հարգելի պարոն Նախագահ,
 
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից ի դեմս Ձեզ՝ սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում բարեկամ հայ ժողովրդին։
 
 
Ներկայումս չին-հայկական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։ Երկու երկրների միջև բարձր մակարդակի սերտ շփումներ են իրականացվում, գնալով ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, առաջ է ընթանում համակողմանի համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում։ Ես մեծապես կարևորում եմ չին-հայկական հարաբերությունների զարգացումը և պատրաստակամ եմ Ձեզ հետ միասնական ջանքերով ապահովել երկկողմ հարաբերությունների փոխշահավետ և շարունակական խորացումը՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների։
 
Մաղթում եմ Ձեր երկրին բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն