Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի


Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

  • 20-09-2019 16:25:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Մարտունու հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 24-ից 26-ը` ժամը 10:00-ից 14:00-ն, Մարտունու հեռուստակայանը հոսանքազրկվելու է: 
 
Նշված ժամանակահատվածում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի:
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն