Մարդ պետք ա ճղճիմ լինի, որ մտածի, թե հայրս ունենալով նման կենսագրություն` կթաքնվի. Լևոն Քոչարյան


Մարդ պետք ա ճղճիմ լինի, որ մտածի, թե հայրս ունենալով նման կենսագրություն` կթաքնվի. Լևոն Քոչարյան

  • 20-09-2019 17:00:13   | Հայաստան  |  Քաղաքական



Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ անց կհրապարակի Մարտի մեկի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը:
 
Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողներին ասաց, որ թե դատախազները, թե դատավորը, թե հանրության լայն զանգվածները վստահ են, որ Քոչարյանի՝ քննությունից թաքնվելու մասին խոսք չի կարող լինել:
 
 
«Ինչպես գիտեք, հինգ ամիս լինելով ազատության մեջ՝ ոչ խոչընդոտել է քննությանը, ոչ խուսափել, մի բան էլ ինքն է եկել ու ներկայացել: Այդ ամենը պարզ է, ուղղակի նպատակ ունեն դատը ձգձգել տարիներով՝ այս ընթացքում պատժելու նկատառում ունենալով»,- ասաց նա:
 
Լեւոն Քոչարյանն ասաց, որ իր հաշիվները սառեցված չեն, միայն հոր ու եղբոր հաշիվներն են կալանքի տակ:
 
Հարցին, թե որքա՞ն գրավի չափն է իրենց համար ընդունելի, նա պատասխանեց, որ շատ մեծ թիվ չեն կարող վճարել, բայց կան ընկերներ ու հարազատներ, որ կօգնեն:
 
«Եթե նույնիսկ գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է, որ այստեղ իրավական ոչ մի պրոցես չկա, սա ամբողջովին տեղավորվում է քաղաքական ինչ-որ բաների մեջ», ասաց Լևոն Քոչարյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական