Դուք դռների տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞ք, թե չկաք. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորին

20-09-2019 18:09:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում հայտարարեց, որ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու դատարանի որոշումը բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների ազդեցության տակ է կայացվել:
 


«Դատարանն այսպիսով դարձել է գործիք պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար: Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք: Դրա հիմնավորումները բազմիցս տրվել են, դա արդեն բացահայտ է արվում, չի թաքցում ոչ մեկի կողմից: Նախորդ դատական նիստից առաջ ձեր նկատմամբ կիրառված ճնշումներն ակնհայտորեն ցույց տվեցին, որ ձեզ զրկել են ձեր սեփական կամքից, և դուք հիմա այստեղ գործում եք ընդամենը դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ: Այստեղ բովանդակային առումով դատարան գոյություն չունի: Մեր պաշտպանյալը ՀՀ-ում զրկված է արդարադատության իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»,- ասաց Ալումայնը:
 
Ըստ նրա՝ դատարանի նկատմամբ հերթական ճնշումը գործադրելուց մեկի ժամանակ հանրապետության վարչապետը հայտարարել է, որ «դատական համակարգում գոյություն ունեն դռների տակ վնգստացող դատավորներ»:
 
«Այդ հանգամանքը իր հրապարակային ելույթներից մեկում հաստատել է նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռոբեն Վարդազարյանը: Մենք պատրաստվում ենք ձեզ միջնորդել, որպեսզի ինքնաբացարկ հայտնեք: Քանի որ պարոն Վարդազարյանն ասաց, որ այդ վնգստացող դատավորներին դատական համակարգում գիտեն, բայց հանրությունը կոնկրետ չգիտի ում մասին է խոսքը, ես այսօր համապատասխան նամակով դիմել եմ պարոն Վարդազարյանին, որպեսզի ինքը ինձ տրամադրի դռների տակ վնգստացող դատավորների ցուցակը: Բայց նախքան ինքը կհրապարակի, ես կուզեի  ձեզանից անձամբ իմանալ, հարգելի դատավոր, դուք անձամբ դռների տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞ք, թե չկաք»,- գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին  հարցրեց Ալումյանը:
 
Դատավորը հայտարարեց, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմուքնի համար Ալումյանի նկատմամբ դատական սանկցիա են կիրառում:
 
«Ես հիշեցնեմ, որ դուք չէիք վիրավորվում, երբ այդ բանն ասում էր վարչապետը, վիրավորված լինելու նշաններ ցույց չեք տվել, երբ դա ասել
է ԲԴԽ նախագահը: Ես ընդամենը կրկնում եմ իրենց խոսքերը»,- ասաց Ալումյանը:
 
Նա հայտարարեց, որ ինքնաբացարկի միջնոդրություն են ներկայացնելու, քանի որ դատավորն ի վիճակի չէ այս գործով իրականացնել արդարադատություն, քանի որ գտնվում է այն թևի ազդեցության տակ, որն այսօր քաղաքական հետապնդում է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Պաշտպանները դատարանից ժամանակ խնդրեցին՝ այս միջնորդությունը ներկայացնելու համար:
 
 
 
 
Ալումայնը:   Ըստ
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 672 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար