Հայաստանը, լինելով համաշխարհային հանրության արժանի անդամ վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Ա. Լուկաշենկո


Հայաստանը, լինելով համաշխարհային հանրության արժանի անդամ վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Ա. Լուկաշենկո

  • 21-09-2019 10:38:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ուղերձում ասվում է.
 
«Բելառուսի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Անկախության օրվա առթիվ:
 
Հայաստանը, լինելով համաշխարհային հանրության արժանի անդամ, ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից, վստահորեն քայլում է պետականության ամրապնդման և կայուն տնտեսական աճի ապահովման ճանապարհով:
 
Վստահ եմ, որ բելառուսա-հայկական քաղաքական երկխոսության բաց և կառուցողական բնույթի շնորհիվ երկկողմ հարաբերություններն այուսհետ ևս կշարունակեն հաջողությամբ զարգանալ:
 
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգարժան Արմեն Վարդանի, քաջառողջություն և նպատակների իրականացում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
 
 ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն