ՀԵԿ-ում կրիպտոարժույթի ապօրինի թողարկմամբ սպառվել է շուրջ 73 մլն դրամի էլեկտրաէներգիա. ԱԱԾ



21-09-2019 10:43:43   | Հայաստան  |  Իրավունք
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու («մայնինգ») դեպք:
 


 ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ  ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում որպես էլեկտրաէներգիա սպառող բաժանորդ գրանցված չլինելով, ապօրինի օգտագործելով
էլեկտրաէներգիա, ՀՀ-ում գործող հիդրոէլեկտրակայաններից (ՀԷԿ) մեկի տարածքում տեղադրված կրիպտոարժույթ թողարկող սարքավորումներով («ֆերմա») զբաղվել է «մայնինգով»՝ կրիպտոարժույթի ստացմամբ և թողարկմամբ: Նշված գործունեության արդյունքում 1.5 տարվա ընթացքում ապօրինի սպառվել է ավելի քան 1.7  մլն կիլովատտ էլեկտրաէներգիա՝ շուրջ 73 մլն ՀՀ դրամ արժեքով:
 
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հաշվարկվում է պետությանը և ՀԷՑ-ին պատճառված վնասի չափը, միջոցներ են ձեռնարկվում ապօրինի գործունեությունն իրականացրած անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 484 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար