28 տարի առաջ այս օրը մենք որոշել ենք ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը


28 տարի առաջ այս օրը մենք որոշել ենք ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը

  • 21-09-2019 11:25:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Ինքնորոշում և ինքնիշխանություն։ Սրա՛նք են Անկախության տոնի, անկախության հանրաքվեի հերթական տարեդարձի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը։ Սրա՛նք են այս տոնի հիմքում ընկած այն նվիրական գաղափարները, որոնց մենք պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք սերունդներին։
 
Շնորհավորում եմ բոլորիս։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայկական անկախ պետականությունը»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն