ՊՀԹ-ն Գավառում ներկայացրեց «Իուարշայի սուրը» ներկայացումը

21-09-2019 15:01:23   | Հայաստան  |  Մշակույթ
 

 
Այս օրերին Գավառում ընթացող «Թատերական Գավառ» փառատոնի շրջանակներում երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնը ներկայացրեց Է. Րաֆֆիի «Իուարշայի սուրը» ներկայացումը:
 
Մինչ ներկայացման մեկնարկը, ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը,
ով նաեւ ներկայացման բեմադրիչն է, շնորհակալություն հայտնեց Գավառի Լեւոն Քալանթարի անվան Դրամատիկական թատրոնին՝ իրենց հյուրընկալելու համար, ապա նշեց. ««Իուարշայի սուրը» ուրարտական առասպել է, ներկայացումն ուղիղ մեկ տարեկան է, այն նվիրվել է Էրեբունի Երեւանի 2800 –ամյակին: Թատերասեր հանրությունը կտեսնի շատ էմոցիոնալ, հետաքրքիր սիրո պատմություն»:
 
Հանդիսատեսը ջերմ ընդունելության արժանացրեց դերասանական խմբին եւ բարձր ու երկարատեւ ծափահարություններ նվիրեց նրանց ներկայացման ավարտին:
 
ՊՀԹ-ի մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 628 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար