Նիկոլի դեմ են դուրս եկել. իշխանությունները պետք է թաղեն թավիշն ու անցնեն գործի. Արթուր Հայրապետյան


Նիկոլի դեմ են դուրս եկել. իշխանությունները պետք է թաղեն թավիշն ու անցնեն գործի. Արթուր Հայրապետյան

  • 25-09-2019 15:27:13   | Հայաստան  |  Քաղաքական

Պետք է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը.. ակնհայտ է, Նիկոլի դեմ են դուրս եկել փողի ծարավ կուսակցությունները, գողերն ու թալանչիները, երկիրը չսիրող վաշխառուները, դրսի ու ներսի չեկիստական բանդան.. ու առանց թաքցնելու «խառնաշփոթ» սպառնալիք- հայտարարություններ է, որ տարածում են..
 
դրանց դեմն առել է պետք։ Երբեք վստահ ու հանգիստ չլինեք, դրանք ընդունակ են իրենց կաշին փրկելու համար երկրի դարպասները բացել..
Ֆիզիկապես ու հատկապես հոգով ուռոդները իմպերիամանիայով են տառապում։ Այլեւս նրանց շեֆերը քաղաքականապես եւ ընդհանրապես ամուլ են.. հետն էլ` հոգնած։
 
Չոմալակ հավեր, ճանկռելու բան չկա, գիտեմ, դրա համար եք անցել վախեցնելու, ահաբեկելու, ձեր հին մեթոդներին.. չենք մոռացել։ Ձեզ մոռանալ հնարավոր չէ։
Հա, մեկ էլ, որ կապ հաստատեք ձեր «քաղբանտարկյալի» հետ, հարցրեք, «Հայր մերը» սովորեց? Թե կրկին անաստվածի մեկն ա մնացել.. ինչ եմ ասում է։ Անաստվածի համար մարդը քոռ կոպեկի արժեք չունի, ինչ աղոթք, ինչ ապաշխարություն..
 
Ճաղավանդակներից այն կողմ Աստված գիտի, ինչ պլաններ է մշակում` գլխից թողնելու.. դավադրություններ` Աստված հեռու պահի։
Հայաստանը դիակի վերածեցիք ու խլվրտացիք դիակի շուրջը, լափեցիք դիակը։ Հիմա, ինչ եք ուզում։ Ձեր վերջին հույսը ռոբն ա, որ շատ արագ վերականգնեց վաղեմի «պատիվ-համբավ», ու անցավ իր մարդակերության, մարդաորսության մեթոդներին, որ իր մոտ ամենից լավ միայն էդ էր ստացվում.., բայց չի կարողանալու այս անգամ մաքրել կեղտը.. ճակատին ազգադավի դրոշմը չի ջնջվել։
 
Հիմա արյունռուշտի գջլողները ազգի ականջին են նստել, թե ազգ իմ վեհապանծ, ռոբն ու սերժը շենացրեցին երկիրը, Նիկոլը եկավ ու քանդում է։ Ռոբի փողերով սնվող լրատվամիջոցներն էլ, ինչ ասես գրում են ու տարիներ շարունակ, ինչպես որ փորձել են բթացնել մարդկանց ուղեղները, շարունակում են։ Մոռանալով մի բան, որ ժողովուրդը փրկվել է այլեւս.. Բառախլուների հավաքատեղի, որտեղ հիմա էլ վերջին բոլշեւիկին պետք է պաշտպանեն, որ շեֆը «համբարձվի»։
Հայաստանի յանի ընդդիմադիր քաղաքականապես բոբիկ, թալանչիների ուղեղը կարելի է համեմատել բետոնամեշալկայի հետ:
 
Հարմարվեք, ինչ էլ, որ անելու լինեք` ձախողելու եք, որովհետեւ ազգի ուղեղը այլեւս չեք կարողանալու օգտագործել ձեր հնարավոր ստերը` պատեհապաշտներիդ օգտին..
 
Իսկ ներկա իշխանությունները, այլեւս խոր փոսի մեջ պետք է թաղեն թավիշն ու անցնեն գործի։ Չի կարող գոնե հիմա հայտնվել մեկը, ով կփորձի հային օգտագործել հայի դեմ.. ավելին` արյան միջոցով հարց լուծել ու հաթաթաներ բանեցնել։ Արդեն կան նմանատիպ հայտարարություններ..
 
Հ.Գ. Իշխանությունները պետք է հրատապ կանխեն երկրում քաոս ստեղծելու հնարավոր փորձերը։ Կրկնում եմ` ո’չ արխային, ո’չ վստահ չպետք է լինել..
 
 
Արթուր Հայրապետյան
Լրագրող
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական