Վահե Էնֆիաջյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում


Վահե Էնֆիաջյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում

  • 25-09-2019 17:06:33   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ելույթով հանդես է եկել Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում: ԱԺ փոխնախագահը նշել է, որ այս հանձնաժողովը վեհաժողովին հիմնական քաղաքական ազդակներ հղողն է: Վահե Էնֆիաջյանը ելույթում անդրադարձել է ճանապարհային ուղղությունների իրավական եւ քաղաքական փոխգործակցությանն ու զարգացմանը:
 
Նա խոսել է փակ սահմանների եւ տարածաշրջանի զարգացմանն արգելակող գործոնների, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության մասին, որը հակասում է միջազգային այն նույն կոնվենցիաներին, որոնք վավերացրել են վերոնշյալ երկրները: Կրկին կարեւորելով ճանապարհային ենթակառուցվածքների սերտ կապվածությունը սեւծովյան ավազանի երկրների հետ՝ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ ավազանը հանդիսանում է Եվրոպայի եւ Ասիայի տնտեսական հիմնական խաչմերուկը, ուստի չափազանց կարեւոր են մեր տնտեսական փոխգործակցության հետագա հեռանկարները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն