Հոկտեմբերի 4-ից մեծ էկրանին կհայտնվի իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը


Հոկտեմբերի 4-ից մեծ էկրանին կհայտնվի իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը

  • 25-09-2019 19:20:07   | Հայաստան  |  Մշակույթ



 
 
Հոկտեմբերի 4-ից մեծ էկրանին կհայտնվի իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը, որը ներկայացնում է 1991-1992 թվականներին ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած և ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքները:
 
Ֆիլմում կարմիր թելի նման անցնում է գլխավոր ասելիքը՝ սա մեր կռիվն է՝ հանուն պատմական արդարության:
 
Հենց այստեղ են միահյուսվում ֆիլմի գլխավոր հերոսներ՝ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի պատմությունները: 
1991 թվականին բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված բժշկին մարմնավորում է Ֆրանսիայից հրավիրված դերասան Երո Մուրյանը, իսկ վրիժառու դարձած արցախցի կնոջը՝ Նարինե Գրիգորյանը, Ժակին մեծ տարիքում՝ ռուս անվանի դերասան Բորիս Խվոշնյանսկին:
Ակամա հայտնվելով երկու ազգերի բախման կիզակետում՝ ֆրանսիացին իր փրկությունը գտնում է Սոնայի մեջ: Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է՝ վրեժխնդիր լինել անդառնալի կորստի համար, իսկ Ժակի առաքելությունը` փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլև վիրավոր հոգին։
 
Միասին հաղթահարելով բազում փորձություններ` նրանք փոխում են միմյանց կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում մեկը մյուսի հանդեպ անսահման նվիրումով։ 
 
Տպավորված Սոնայի և արցախյան մյուս հերոսների պատմություններով պատերազմը վավերագրող Շավարշ Վարդանյանի մոտ ծագում է դրանք գեղարվեստական ստեղծագործության վերածելու գաղափար, որը սցենարիստներ Էդուարդ Խալդի, Արմեն Վաթյանի և Արսեն Դանիելյանի հետ համատեղ դառնում է գեղարվեստական կինոսցենար:
 
Ի դեպ, ֆիլմում տեղ են գտել Շավարշ Վարդանյանի անձնական արխիվից երբևէ չհանրայնացված վավերագրական կադրեր:
Ֆիլմում նկարչին մարմնավորող Ալեքսանդր Խաչատրյանը զրույցում ասաց, որ թեման իի խաչն էր և չէի կրող չընդունել ֆիլմում նկարահանվելու հրավերը. «Ինձ համար կարևոր էր ասելիքն ու դերասանի կերապրը: Ես մարմնավորեցի մի արվեստագետի, որը կրում էր իր խաչը՝ որևէ կապ չունենալով պատերազմի հետ. մի ձեռքում սուրը, մյուսում՝ վրձինը:
 
Արվեստի մարդը չէր կարող մասնակցություն չունենար պատերազմին, քանզի յուրաքանչյուրս ունեն քաղաքացիության զգացում և կարևոր չէ զենք վերցնում է իր ձեռքում, թե՝ ոչ»: 
 
Անդրադառնալով ֆիլմի կարևորությանը դերասանն ասաց. «Միանշանակ նման ֆիլմերը շատ կարևոր են, որոնք ներկայացնում են հերոսներին և ազդում երիտասարդների դաստիարակության վրա: Մենք Սասունցի Դավթից հետո ունենք հերոսներ, որոնց մասին մոռացել ենք, իսկ այսօր մենք խնդիր ունենք սերունդ դաստիարակելու»:
 
Լայնամաշտաբ այս կինոնախագծի մեկնարկը տրվում է 2014 թվականին՝  «Ռակուրս» և մոսկովյան «APcinema» ընկերությունների կողմից Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:
 
«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմն աչքի է ընկնում մեծ դերասանական կազմով՝  Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Արմեն Մարգարյան, Հովակ Գալոյան, Ալեքսանդր Խաչատրյան, Արա Սարգսյան, Ռազմիկ Խոսրոև, Անի Խաչիկյան, Անդրանիկ Խաչատրյան, Լևոն Մելոյան, Լևոն Ղազարյան, Գնել Ուլիխանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արկադի Ղարագուլյան և այլք։ Ինչպես նաև ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հրավիրված դերասաններ Տատյանա Դերբենյովան և Կարինա Գոնդագսազյանը:  
 
Իսկ ադրբեջանցու մարմնավորող Անդրանիկ Խաչատրյանը սկզբում անդրադառնալով խաչի գաղափարին ասաց. «Հայ ծնվելն արդեն խաչ է, խաչով ես ծնվում ու պարտավորություն է պահես ու պահպանես այդ խաչը, արժանի լինես խաչին ու խաչի զորությամբ առաջնորդվես»: 
Անդրադառնալով դերին Ա. Խաչատրյանը նշեց, որ չնայած դերս այդքան էլ ընդրկուն չէր և մարմնավորում էի  ադրբեջանցու, սակայն իրական պատմությունների հիման վրա գրված սցենարն իրեն շատ է դուր եկել. «Մեր ազգին նման ֆիլմեր շատ են պետք: Բոլորս էլ գիտենք, որ պատերազմը հաղթանակած ենք դուրս եկել, որը պետք է պահենք նաև նման ֆիլմերով քարոզելու միջոցով: Վաղվա սերունդը պետք է այսպիսի ֆիլմերով տեսնի հայի կորովը, հաղթական դուրս գալը, ազգային պայքարի իրական գաղափարը: Փառք ու պատիվ Հրաչին Մեսրոպյան, Շավարշին Վարդանյան այս ահռելի աշխատանքը կատարելու համար»: 
 
Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Շավարշ Վարդանյանը, բեմադրող օպերատորներն են Արտավազդ Խաչատրյանը, Մաքսիմ Հայրապետովը։ Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Հայկոն (Հայկ Հակոբյան), իսկ ֆիլմում հնչող «Վերադարձ» երգի հեղինակներն են՝ Ռաֆֆի Ալթունյանը (երաժշտության հեղինակ) և  Արթուր Սաֆարյանը (խոսքերի հեղինակ):
 
Ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը։  
 
Հնչյունային ձևավորումը և ձայնային 5.1 ձեվաչափի համադրումը կատարվել է  «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի արտադրատեխնիկական բազայում։ Հնչունային ռեժիսոր է Վասիլի Կրաչկովսկին, ձայնի երաժշտական սուպերվայզերը՝ Արտաշես Անդրեասյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ