Երևանում տաքսու 28-ամյա վարորդը զենքով սպառնացել և ոտքով հարվածել է քաղաքացուն


Երևանում տաքսու 28-ամյա վարորդը զենքով սպառնացել և ոտքով հարվածել է քաղաքացուն

  • 27-09-2019 18:50:16   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանության Կենտրոնական բաժին սեպտեմբերի 25-ին, ժամը 21.10-ին  մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ Օպերայի շրջադարձի մոտ տաքսի ծառայության վարորդը զենք է պահել իր վրա:
 
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև քաղաքացուհին մոտեցել է Թումանյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողներին և հայտնել, որ «ԲՄՎ»-ի վարորդը զենք է պահել իր վրա:
 
Ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Մոսկովյան փողոցում հիշյալ վարորդը, վիճաբանության ժամանակ, զենքով սպառնացել է իրեն և ոտքով հարվածել իր ոտքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
 
Ժամը 23.10-ին բաժին է ներկայացել Երևանի 28-ամյա մի բնակիչ և ներկայացրել «Կոլտ» 9 մմ տ/մ գազային ատրճանակ:
 
Նշանակվել է ԴԲՓ և փորձաքննություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք