Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Սան Հոզեյում


Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Սան Հոզեյում

  • 30-09-2019 10:41:57   | ԱՄՆ  |  Մշակույթ

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Սան Հոզե քաղաքի պետական համալսարանի համերգային մեծ դահլիճում տեղի է ունեցել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ ամերիկաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար Տաթև Ամիրյանի, ջութակահարուհի Գայանե Գրիգորյանի և երգչուհի Աննա Հայրապետյանի մասնակցությամբ:
 
Համերգը նախաձեռնել էր Սան Հոզեի համալսարանի հայկական ուսանողական խորհուրդը: Ծրագրում հնչել են Կոմիտասի վոկալ-դաշնամուրային ստեղծագործությունները և երգերի մշակումները ջութակի և դաշնամուրի համար, ինչպես նաև՝ Տաթև Ամիրյանի հեղինակային ստեղծագործությունները նվիրված Կոմիտասին: Համերգին ներկա է եղել Սան Հոզեի համալսարանի նախագահ Մարի Փափազյանը, համալսարանի ուսանողները, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ