Հեղաշրջումը փաստացի իրականացնո՞ւմ է «Իմ քայլը» դաշինքը


Հեղաշրջումը փաստացի իրականացնո՞ւմ է «Իմ քայլը» դաշինքը

  • 30-09-2019 13:01:18   | Հայաստան  |  Քաղաքական

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին առաջինը անրադարձավ Վահե Գրիգորյանը:
 
Վերջինս նամակ գրեց ՀՀ իշխանություններին, որով հայտնեց, որ բացի երկուսից, ՍԴ մնացած անդամները ապօրինի են պաշտոնավարում, քանի որ անդամ են այլ ոչ թե դատավոր:
Վահե Գրիգորյանի նամակին արձագանքեց ՀՀ Վարչապետը և իր ուղիղ եթերով հայտարարեց, որ լիովին համամիտ է Վահե Գրիգորյանի փաստարկների հետ:
Փաստացի ՀՀ Վարչապետը հայտարարեց իր հստակ դիրքորոշումը այս հարցի հետ կապված:
Վահե Գրիգորյանի դիրքորոշումներին իրենց համաձայնությունը հայտնեցին նաև ԱԺ Նախագահ ՝ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, <<ԻՄ ՔԱՅԼԸ>> դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցը:
Այս հայտարարություններին հետևեց ՍԴ որոշումը Ռ.Քոչարյանի դիմումի հետ կապված:
Այնուհետև լուրեր տարածվեցին, ՀՀ ում պետական հեղաշրջման փորձի մասին:
Այս լուրերին հաջորդեցին ՀՀ Ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնանկությունները:
Թվում էր, թե սրանով չեզոքացվեց ՀՀ ում պետական հեղաշրջման սպառնալիքը:
Սակայն հետագա զարգացումները կարծես թե վկայում են հակառակի մասին, այն է,պետական հեղաշրջումը դեռ օրակարգային է և առերևույթ դրա առաջնորդը դարձել է <<ԻՄ ՔԱՅԼԸ>> դաշինքը:
Այսպես՝
<<ԻՄ ՔԱՅԼԸ>> դաշինքը ԱԺ ում նախաձեռնեց ՍԴ << նախագահ>> Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործնթաց, վերջինիս կողմից, Ռ.Քոչարյանի գործով թույլ տրված կարգապահական խախտումների հիմքով և պատրաստվում են դիմել Սահմանադրական Դատարան Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու միջնորդությամբ:
Առաջին հայացքից թվում է, թե ընտիր նախաձեռնություն է:
Բայց միայն առաջին հայացքից:
Իսկ իրականում, իմ կարծիքով, սա դավադրության նոր սցենար է, բացատրեմ թե ի՞նչու:
Եթե <<ԻՄ ՔԱՅԼԸ>> դաշինքը վստահ է, որ Հրայր Թովմասյանը Ռ.Քոչարյանի գործով թույլ է տվել կարգապահական խախտումներ, ապա դե ֆակտո նաև ընդունում է, որ վերջինս ՍԴ Նախագահ է,ՍԴ դատավոր, ուղղակի որոշում կայացնելուց թույլ է տվել կարգապահական խախտումներ:
<<ԻՄ ՔԱՅԼԸ>> դաշինքը սույն նախաձեռնությամբ նաև ընդունում է ՍԴ մնացած վեց անդամների լիգիտիմությունը և որպես արդյունք Ռ.Քոչարյանի գործով որոշման օրինականությունը:
Ավելին,նախագիծ ներկայացնելով և ՍԴ դիմելով <<ԻՄ ՔԱՅԼԸ>> դաշինքը նաև անվերապահորեն ընդունում է ՍԴ բոլոր անդամների կարգավիճակի օրինականությունը և ամրագրում հետևյալը ՝ եթե ՍԴ-ն չբավարարի Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը, ապա վերջինս անխափան կպաշտոնավարի մինչև 2035 թվականը:
Ամփոփեմ՝
<<ԻՄ ՔԱՅԼԸ>> դաշինքը իր այս նախաձեռնությամբ ոչ միայն հակադրվեց ՀՀ Վարչապետի հստակ հայտնած դիրքորոշմանը, այլ նաև ստեղծում է օբյեկտիվ և իրավական հիմքեր մինչև 2035 թվականը Հրայր Թովմասյանի և մնացած վեց անդամների պաշտոնավարման համար,դրանով իսկ ՀՀ-ի բարձրագույն դատարանը ամբողջովին հանձնելով հակահեղափոխության ձեռքը:
Ասեմ ձեզ, բավականին խորամանկ գործողություն է, առերևույթ հեղափոխության արդյունքների ամրապնդմանը ուղղված:Բայց տիկնայք և պարոնայք, ժողովուրդը զգոն է իր Վարչապետի դեմ ուղղված ցանկացած դավի հետ կապված:Այնպես որ չի ստացվի……
Ըստ այդմ կարծում եմ, ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանը,ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, <<ԻՄ ՔԱՅԼԸ>> դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության մյուս պատգամավորները, ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի օրինակը աչքի առաջ ունենալով պետք է հրաժարվեն ՀՀ Բարձրագույն Դատարանը հակահեղափոխությանը վերջնականապես հանձնելու գաղափարից, քանի դեռ ուշ չէ, հենց իրենց համար:
 
Արտակ Գալստյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play