Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ


Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ

  • 01-10-2019 10:51:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝  Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
 
«Սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդա¬կան Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ: 
 
Այս նշանավոր հոբելյանը խորհրդանշում է արդիական պետության և հասարակության կառուցման գործում հնագույն քաղաքակրթություն կրող չին ժողովրդի մեծ հաջողությունները: 
 
Մենք Հայաստանում ուրախությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդա¬կան Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին՝ տնտեսական առաջըն¬թացին, նորարարական ոլորտի զարգացմանը և մշակութային վերելքին:
 
Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևողական ամրապնդմանն ու խորացմանը: Տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների հետագա ընդլայնումը և միջազգային ասպարեզում ակտիվ գործակցությունը բխում են մեր երկու երկրների և ժողովուրդների կենսական շահերից: Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը և հանդիպումը Ձեզ հետ հիմք կծառայեն հայ-չինական բարեկամությունն ու համագործակցությունը նոր մակար¬դակի բարձրացնելու համար: 
 
Պատրաստակամ եմ Ձեզ հետ համատեղ առավելագույն ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար»: 
 
* * *
 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանին՝  Չինաստանի կազմավոր¬ման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
 
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և Չինաստանի կառավա¬րու¬թյանն իմ ջեր¬մ շնորհավորանքները և բարեմաղթանք¬ները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավոր-ման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: 
 
Չինաստանը ժամանել է իր պատմության այս նշանակալի հանգրվանին՝ բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրելով պետության և հասարակության կա-ռուց¬ման, տնտեսական առաջընթացի, նորարարությունների և մշակութային զարգաց¬ման ոլորտներում: 
 
Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավան¬դա-կան բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևո¬ղա-կան ամրապնդմանն ու խորացմանը:
 
 Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը և հանդիպումը Ձեզ հետ առաջ կմղեն հայ-չինական բարեկամության և համագործակցության օրակարգը»: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play