IRRA GWA. PR ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը Երևանում էր


IRRA GWA. PR ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը Երևանում էր

  • 01-10-2019 11:39:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սույն թվականի սեպտեմբերի 27-ին  Երևանում տեղի ունեցավ PR (Հասարակայնության հետ կապեր) ոլորտի ամենախոշոր, ազդեցիկ ու կարևոր միջոցառումը՝ Միջազգային PR ասոցիացիայի (IPRA ) Golden World Awards 2019  մրցանակաբաշխությունն ու Գալա ընթրիքը:
 
SPRING PR-ընկերության նախաձեռնությամբ Հայաստան էին ժամանել շուրջ 120 փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, խոշոր ընկերությունների բարձր օղակի ղեկավարներ, հաղորդակցությունների մասնագետներ 50-ից ավելի երկրներից (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Չինաստան, Գանա, Սաուդիան Արաբիա, Եգիպտոս, Թուրքիա, Արգենտինա, եվրոպական մի շարք երկրներ):
Հայաստանում IPRA-ի Golden World Awards մրցանակաբաշխության կազմակերպիչ SPRING PR-ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն իր ողջույնի խոսքում նշեց.
 
«Այս տարի SPRING PR-ը նշում է իր հիմնադրման տասնամյակը: Երբ դեռ  մեր առաջին քայլերն էինք անում այս ոլորտում, անգամ չէինք պատկերացնում, որ մեր 10-րդ տարեդարձը տոնելու ենք միջազգային PR հանրույթի hետ միասին: IPRA Golden World Awards-ը շատ կարևոր իրադարձություն է ինչպես մեր թիմի, այնպես էլ Հայաստանի համար: Այն PR մասնագիտության և հաղորդակցությունների ոլորտի  զարգացման նոր հնարավորություն է: Եվ սա դեռ սկիզբն է. IPRA-ի հետ արդեն քննարկում ենք միջազգային PR-հանրույթը Հայաստանում ընդունելու նոր նախագծեր»: 
 
IPRA-ի նախագահ Սվետլանա Ստավրևան ողջունեց մասնակիցներին և նշեց. «Այս տարի IPRA Global World Awards-ը Հայաստանում է, այստեղ են  PR մասնագետներ և փորձագետներ 5 մայրցամաքների 50-ից ավելի երկրներից: Այստեղ մեր մրցանակաբաշխությունն աշխարհի PR տաղանդի, ստեղծարարության և նորարարության իսկական տոնի վերածվեց»:  
 
«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին և SPRING PR-ի մեր սիրելի գործընկերներին IPRA Golden World Awards-ը  Երեւանում հյուրընկալելու համար: Սա իրապես վերջին տարիների լավագույն Գալան էր: Մենք միշտ ասում ենք, որ մեզ հեշտ է գոհացնել, սակայն դժվար է զարմացնել: Սա այն դեպքն է, երբ մենք ուղղակի ցնցված ենք», - իր խոսքում նշեց IPRA-ի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շեպարդը:
 
IPRA Golden World Awards-ին մրցանակները շնորհվում են տարբեր անվանակարգերում՝ տուրիզմի, հաղորդակցությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, առողջապահության և այլ ոլորտներում իրականացված հաջողված հաղորդակցային արշավների համար: Մրցանակներ ստացան այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Dutch Tax and Customs Administration, Adidas, Paysafe Group, Lukoil, Coca Cola Spain. Pan American Energy, Yahoo! JAPAN, Central Bank of Nigeria, P&G, Aramco, KFC Russia, McDonald's, Hungary, Ford, Roche, Rossiya Segodnya, Saudi Electricity Company, University of London Worldwide, IKEA, Indonesian Ministry of Finance, HSBC, Viber Russia, Siemens, Riga International Airport եւ այլն https://www.ipra.org/golden-world-awards/winners/:
 
Հաղթողներին մրցանակներ հանձնեցին  ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը՝ Ինդոնեզիայի ֆինանսների նախարարությանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ «Agency J ֆինանսական ծառայություններ և ներդրողների հետ հարաբերություններ» կազմակերպությանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը՝ Ռուսաստանի Դաշնության Lukoil ընկերությանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը՝ Լոնդոնի համալսարանին,  FAST հիմնադրամի ինովացիաների գծով փոխնախագահ Դեյվիդ Բեքեթը՝  Ռիգայի միջազգային օդանավակայանին:
 
IPRA Golden World Awards մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ Global Host Award  (Միջազգային հյուրընկալող) մրցանակը շնորհվեց SPRING PR-ընկերությանը նման խոշոր միջոցառման և հաղորդակցային արշավի իրականացման համար:
 
«Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ այս տարի առաջին անգամ շնորհեցինք Գլոբալ հյուրընկալող մրցանակը (Global Host Award), և ուրախ եմ, որ այն հենց  Հայաստանում ենք թողնում: Շնորհավորում ենք SPRING PR-ընկերության հրաշալի թիմին այս մեծ ձեռքբերման համար»,-շնորհավորելով մրցանակակիրներին նշեց IPRA-ի նախագահ Սվետլանա Ստավրևան:
 
SPRING PR-ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը, ամփոփելով մրցանակաբաշխության արդյունքները, կարևորեց նման միջոցառումների դերը միջազգային մասնագիտական հանրույթի և տեղի մասնագետների միջև համագործակցության ամրապնդման, ոլորտի նորություններին ծանոթանալու և փորձի փոխանակման գործում: «Մեր համար կարևոր էր արձանագրել, որ մենք գնում ենք մասնագիտական ճիշտ ուղիով՝ հստակ պահպանելով PR-էթիկայի կանոնները, հետևելով հաղորդակցման ոլորտի զարգացումներին ու միտումներին, գործնականում կիրառելով վերջին նորույթները: Դրանով ենք ամրապնդում մեր մասնագիտության հեղինակությունը և նպաստում PR ոլորտի զարգացմանը»,-նշեց Ն.Մելքոնյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն