Կարեն Աբրահամյանը և բանակի հրամանատարի տեղակալների վերահսկողությամբ ներգրավված զորամասերի հրամկազմը առաջնային գծի տարբեր ուղղություններում իրականացրել են տեղազննում


Կարեն Աբրահամյանը և բանակի հրամանատարի տեղակալների վերահսկողությամբ ներգրավված զորամասերի հրամկազմը առաջնային գծի տարբեր ուղղություններում իրականացրել են տեղազննում

  • 01-10-2019 16:15:24   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ռազմավարական զորավարժության պլանային միջոցառումների շրջանակում, ելնելով ստեղծված պայմանական իրադրության առավել օբյեկտիվ գնահատման անհրաժեշտությունից, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի և բանակի հրամանատարի տեղակալների վերահսկողությամբ, ներգրավված զորամասերի հրամկազմը հոկտեմբերի 1-ին առաջնային գծի տարբեր ուղղություններում իրականացրել է տեղազննում և ճշգրտել հետագա անելիքները մարտական գործողությունների վարման պայմանական թատերաբեմերում:
 
     Միջոցառման ժամանակ ներկայացվել են զեկույցներ առկա իրադրության և հավանական զարգացումների վերաբերյալ, ճշգրտվել փոխգործակցության խնդիրները՝ ելնելով հակառակորդի ուժերի վերադասավորման առանձնահատկություններից, ըստ անհրաժեշտության խմբագրումներ կատարվել նաև մեր ուժերի գործողություններում:
 
     Տեղանքում իրականացված աշխատանքների ընթացքում ներկա հրամկազմի ներկայացուցիչները նաև ստացել են հանձնարարականներ՝ հետագա անելիքների վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play