Հակոբ Մկրտչյան. Չեմ կարող նկարագրել զգացողություններս
01-10-2019 17:01:33 | Հայաստան | Սպորտ
89 կգ քաշային կարգում ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Հակոբ Մկրտչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց իր ելույթը ԱԱ-ում և խոսեց զգացողությունների մասին:
«Բառերով չեմ կարող արտահայտել զգացողություններս։ Շնորհակալ եմ բոլորին, որ այսպես լավ դիմավորեցին մեզ։ Հետագայում կփոխեմ քաշային կարգս ու հանդես կգամ 96 կգ քաշային կարգում, որպեսզի կարողանամ Օլիմպիական խաղերին մասնակցել»,- ասաց գյումրեցի ծանրորդը:
Հիշեցնենք, որ Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր երկամարտի 4 մեդալով (2 ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե) և երկրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում: