Վահե Էնֆիաջյանը ՍԾՏՀ ԽՎ-ում խոսել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից փակ սահմանների առկայության մասին


Վահե Էնֆիաջյանը ՍԾՏՀ ԽՎ-ում խոսել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից փակ սահմանների առկայության մասին

  • 01-10-2019 17:15:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանն ամփոփել է սեպտեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնության, Սոչի քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստի աշխատանքները: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ վեհաժողովի աշխատանքների ընթացքում քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
 
Փոխնախագահն իր ելույթում անդրադարձել է մեր երկրի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից փակ սահմանների առկայությանը, որը խոչընդոտ է հանդիսանում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի բնականոն զարգացման համար: «Սեւծովյան ավազանի երկրներն ունեն մեծ ներուժ, որը ճիշտ ու գրագետ օգտագործելու դեպքում, հնարավոր է իրագործել եւ մասնակիցը դառնալ տնտեսական մեծ ու նոր նախագծերի»,- նշել է Վահե Էնֆիաջյանը:
 
Վեհաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվել են ճանպարհների արդյունավետ զարգացման քաղաքական բաղադրիչները, դրանց կարեւորությունն ու օրենսդրական հարթակներում ակտիվ շփումները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն