<<Ծիրան անսամբլը >> հոկտեմբերի 15-ին կխոսի պապերից ժառանգած երաժշտական լեզվով


<<Ծիրան անսամբլը >> հոկտեմբերի 15-ին կխոսի պապերից ժառանգած երաժշտական լեզվով

  • 04-10-2019 11:01:12   | Հայաստան  |  Մշակույթ

Եթե կատարյալ գեղեցիկը դա սերն է, ապա սիրո կատարյալ արտահայտումը Սայաթ-Նովայի գիրն է, Նաղաշ Հովնաթանի խաղիկները, ժողովրդի ծոցից դուրս եկած երգերի անկեղծությունն ու Կոմիտասի ձեռքով այդ երգերին հավերժություն պարգեւելը։ 
 
    Հոկտեմբեր 15-ին Ծիրանի անսամբլը խոսելու է պապերից ժառանգած երաժշտական լեզվով՝ համերգի հուզական գագաթնակետը նվիրվելով <<Գոհար Վարդին>>(Գրիգոր Առաքելյան- պոեմ  <<Գոհար Վարդ>>, գրված Գրիգոր Նարեկացու համանուն տաղի հիման վրա)։ 
  
  Ծիրանի անսամբլ
 Դավիթ Ավագյան - թառ
 Մարիամ Միրզոյան - ուդ
 Գրիգոր Դավթյան - դափ 
 Գեորգի Մինասյան - դուդուկ, շվի
  Արտակ Ասատրյան - դուդուկ
  Հատուկ հյուր - Գրիգոր Առաքելյան - հայկական վիոլա
Նոյյան տապան  -   Մշակույթ